Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆագոտը, կլարնետը, ֆլեյտան և դաշնամուրը՝ առանց գեղարվեստական ղեկավարի (տեսանյութ)

Մշակույթ
qaryak

Փայտափողային-դաշնամուրային ինքնատիպ քառյակը, որ կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը, ստեղծվել է 2014-ին, սակայն արդեն ունի կենսագրություն։ Համերգներ, հյուրախաղեր՝ Լիբանան, Չինաստան, Մոսկվա և ժամանակակից հեղինակներ, որ սիրով ստեղծագործում են այս կազմի համար։  «Անդրանիկ համերգի համար առաջին փոխադրությունները կատարել էր կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը։ Ելույթից հետո, ի զարմանս մեզ, մեր կոմպոզիտորներից շատերը ցանկություն հայտնեցին գրել մեր քառյակի համար»,- ասում է կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում ընդգրկված անսամբլը չունի գեղարվեստական ղեկավար։ Երաժիշտները՝ լավ ընկերներ ու գաղափարակիցներ են։ Քառյակ ստեղծելու գաղափարը դաշնակահար Լիլիթ Զաքարյանինն էր։ «Բացի նրանից, որ լավ ընկերներ ենք, մեր գործիքները շատ ներդաշնակ են։ Երաժիշտ մասնագետները լավ գիտեն, թե որքան համահունչ են ֆագոտը, կլարնետը և ֆլեյտան»,- ասում է Դավիթը։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի Այվազովսկու սրահում կայացած ելույթը քառյակի համար անչափ կարևոր էր, քանի որ առաջին անգամ պետք է կատարեին հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտական այս երկերը, որ գրվել են իրենց համար։ Դավիթի խոսքով,  մեծ պատիվ է, քառյակի երգացանկում ունենալ Միխայիլ Կոկժաևի,  Էդուարդ Հայրապետյանի, Սուրեն Զաքարյանի ստեղծագործությունները,  և հուսով է, որ քառյակի երգացանկը գնալով կհարստանա։ Ավելին՝ տեսանյութով