Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության փոփոխություն` հետիոտնային անցման հատվածում

Պաշտոնական
101509026_VIERNHEIM_GERMANY_-_JUNE_23_Heavily-armed_police_stand_outside_a_movie_theatre_where_a-large_transNZQiiPf6tgL-tO2u-Or8SixtggIH3TqJFdlrXhdd2Js

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հարակից տեղամասի հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի նշված չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ հետիոտնային անցումով տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: T.Mec-151117 (1) ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ