«Աշխարհը մենք շուռ չենք տալու» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշեց, որ բյուջեն ոչ թե հաշվապահական ցուցակ է, այլ քաղաքական փաստաթուղթ. «Արտաքին աշխարհից բխող զարգացումների ֆոնին ՀՀ Կառավարությունը ներկայացրել է կայունության բյուջե: Ուզում եմ դրվատանքի խոսքեր ասել Կառավարությանը, հատկապես՝ ֆինանսական հատվածի հետ կապված: Համաձայն եմ, որ մեր բյուջեն լիքը չէ, որ մեր բոլոր ծրագրերն իրականացնենք: Դրա համար Կառավարությունը ներկայացրել է աշխատելու բյուջե: Աշխարհը մենք շուռ չենք տալու, բյուջեները ընտրություններով չենք պայմանավորելու: Այս բյուջեն ես կանվանեմ չօգտագործված հնարավորություների, ռեսուրսների արդյունավետ օգտագործման բյուջե է»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում հայտարարեց, որ ինչ-ինչ նյարդային դարձածների գնահատականները դնենք մի կողմ ու ուշադրություն դարձնեն թվերին. «Բյուջեն եկող տարի 100 մլրդ դրամով աճելու է: Մնում է աշխատել ու բեկումնային իրավիճակ ստեղծել: Մենք կողմ ենք քվեարկելու այս բյուջեին»: ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում հայտարարեց, թե դասագրքային ճշմարտություններ են ընդամենը հնչում: Նա նաեւ ընդգծեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի կարող կիսել այս բյուջեի իրականացման պատասխանատվությունը, եւ իրենք միահամուռ դեմ են քվեարկելու https://youtu.be/pYf2ODHOvmI https://youtu.be/3t0vYm7YvHo