Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգիչ Սեբուն Հայաստանում չի սիրում կաշառք վերցնող պետավտոտեսուչներին (տեսանյութ)

Մշակույթ
sebu1

Ամերիկահայ Երգիչ Սեբուն սիրում է Հայաստան երկիրը, բնությունը, ճարտարապետությունը, ամեն-ամենը։ Իհարկե, կան նաև  ինչ-որ բաներ, որ չի սիրում։ Օրինակ՝ պետավտոտեսուչներին, որ կաշառք են վերցնում։ «Միշտ ամառներն եմ եկել որպես տուրիստ, -ասում է նա,- հիմա ավելի խորն եմ ուզում ճանաչել Հայաստանը, երիտասարդների հետ շփվեմ, ուսումնասիրեմ հայ երաժշտությունը և հատկապես Կոմիտասին, որին կպաշտեմ»։ Սեբուն Հայաստան է եկել իր տիկնոջ և երկու որդիների հետ. «Րաֆֆիին կնքել ենք։ Այս անգամ էլ կրտսեր որդուս՝ Հովհանին պիտի կնքեմ»։ Նոյեմբերի 20-ին,Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի հայտնի պրոդյուսինգային խումբը՝ Վիզա-ն, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը և ռոք երգիչ Սեբուն։ Գաղափարը Ջիվանինն էր։ Տասնհինգ տարի համագործակցում է Վիզայի հետ, և սա նրանց երկրորդ այցը կլինի Հայաստան։ Սեբուի մեծ ցանկությունն է բարեգործական համերգներ կազմակերպել  Գյումրիում ու Արցախում։ «Շատ խանդավառ եմ։ Կարծում եմ, որ մեր երաժշտությունը լսեն, շատ կսիրեն, կպարեն, անակնկալներ էլ կլինեն։ Մի խոսքով, ճոխ իրիկուն կըլլա»։