A
A
Ուղիղ. Մանուէլ Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար (տեսանյութ)
Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվում է շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Այսօր կկայանան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը տղաների մրցաշարում այժմ 7,5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Աղյուսակը 8 միավորով գլխավորում է նորվեգացի Արյան Տարին: Այսօր Մանուէլ Պետրոսյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Կիրիլ Ալեկսեենկոյի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստը պետք է անպայման հաղթանակ տանի, քանի որ լրացուցիչ գործակիցներով նա զիջում է իր մրցակիցներին: Կիրիլ Ալեկսեենկո - Մանուէլ Պետրոսյան, ինչպես նաեւ Յորդեն վան Ֆորեստ – Արյան Տարի սկզբունքային պարտիաներին շախմատասերները կարող են հետեւել մեր կայքէջում՝ ստորեւ: