Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա» (տեսանյութ)

Սպորտ
heno

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կրկին վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»: Այդ մասին հայտնում է 101 Great Goals կայքը՝ հղում անելով The Times օրաթերթին: Ինչպես նշում է աղբյուրը, անգլիական ակումբը դեմ չէ վաճառել 28-ամյա հայազգի ֆուտբոլիստին, որպեսզի փոխհատուցի 2016 թվականին նրա ձեռքբերման համար կատարված ծախսերը: Եթե մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջիկայում չփոխի իր դիրքորոշումը, ապա Դորտմունդի «Բորուսիան» պատկանում է այն ակումբների թվին, որոնք հետաքրքված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ հրապարակայնորեն քննադատել է Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ ֆուտբոլիստի խաղամակարդակը բավականին իջել է վերջին շրջանում: Դա, ինքնին, պորտուգալացի մասնագետի անգլիական ակումբի ղեկավարությանն ուղղված կոչ է՝ ֆուտբոլիստին տրանսֆերի հանելու համար: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016 թվականի ամռանը, 26,3 մլն ֆունտ սթեռլինգով: