Ուղիղ. «Շիրակ»-«Արարատ». Թիմերը միասին չեն հաղթել 19 անընդմեջ խաղերում (տեսանյութ)
Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջանության 14-րդ տուրի երկրորդ հանդիպումը: Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղի «Շիրակը» կհյուրընկալի Երեւանի «Արարատին»: Երկու թիմերն էլ շատ անհաջող են հանդես գալիս վերջին շրջանում: Գյումրեցիներն առաջնությունում վերջին անգամ հաղթանակ տարել են սեպտեմբերի 10-ին, «Փյունիկի» հետ խաղում՝ 2:0: Դրանից հետո նրանք 8 հանդիպում շարունակ չեն կարողանում գտնել մրցակիցներին հաղթելու ուղին: Իսկ ահա «Արարատն» ընթացիկ առաջնությունում միայն մեկ անգամ է ճաշակել հաղթանակի բերկրանքը, այն էլ մեկնարկային 1-ին տուրի խաղում, երբ հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել Կապանի «Գանձասար–Կապանի» նկատմամբ: Այնուհետեւ արարատցիները երեք խաղ ավարտել են ոչ-ոքի, իսկ 8-ում պարտություն են կրել: «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը կսկսվի ժամը 15:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: