Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին (տեսանյութ)

Սպորտ
a1ararat-2511

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հերթական խաղում Երեւանի «Արարատը» Գյումրիում 1:0 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»: Միակ գոլը խաղավերջում մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին հեռահար հարվածով խփեց արարատցի Անդրանիկ Քոչարյանը: Այդպիսով, «Արարատը» 11 անհաջող հանդիպումներից հետո վերջապես կարողացավ առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ: Թիմը տարավ երկրորդ հաղթանակը առաջնությունում: Չնայած դրան, արարատցիները 9 միավորով շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով ետ մնալով «Փյունիկից»: «Շիրակը» կրեց իր 5-րդ պարտությունը ընթացիկ մրցաշարում եւ առանց հաղթանակների խաղերի շարքը հասցրեց 9-ի: Շիրակցիները 19 միավորով մնացին 3-րդ հորիզոնականում: Այս տուրը կավարտվի վաղը կայանալիք «Բանանց» - «Գանձասար-Կապան» հանդիպումով: Երեւանցիներն այժմ 18 միավորով ընթանում են 4-րդ հորիզոնականում, իսկ կապանցիները 20-ով զբաղեցնում են 2-րդ տեղը: