Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում հանքախորշում. կա տուժած

Պաշտոնական
qaratapum-472x2651

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: