Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այն, ինչ տեղի ունեցավ, տրամաբանական է և բխում է մեր ժողովրդի անցած ճանապարհից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ruben-safr

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը միացավ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ իր գործընկերների հնչեցրած բարձր գնահատականին: «Այն, ինչ տեղի ունեցավ, տրամաբանական է և բխում է մեր ժողովրդի անցած պատմական ճանապարհից: Համամոլորակային առումով մենք ունեցել ենք մեր ոչ միայն ներկայությունը, այլև՝ գնահատելի ներկայությունը: Ես կարծում եմ, որ եվրոպական քաղաքագիտական միտքը միանգամայն պատրաստ էր նրան, որ Հայաստանը կսկսի համագործակցությունը Եվրամիության հետ այս մակարդակով: Պետք է գնահատել և հասկանալ, որ Հայաստանը իր անկախությունից ի վեր վարում է այնպիսի քաղաքականություն, որի օրինակները քիչ են աշխարհում: Մեզ նման փոքր պետությունները սովորաբար ենթարկվում են ճնշումների, չեն ունենում իրենց աշխարհաքաղաքական ուղեծիրը: Մենք կարողացել ենք ստեղծել մեր աշխարհաքաղաքական ուղեծիրը և պահպանել այն»,-նշեց նա: Ըստ պարոն Սաֆրաստյանի՝ պարտավորությունները, որոնք ստանձնում է Հայաստանը, կարևոր է, որ հստակությամբ իրագործվեն: «Սա արտաքին քաղաքականություն իրականացնելու բացառիկ ձև է, որովհետև փոքր պետությունները չեն կարողանում պարտավորությունները իրականացնել. ենթարկվում են մեծ ճնշումների»,- ասաց նա: