A
A
Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղին (տեսանյութ)
Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 6-րդ տուրի խաղում իր հարկի տակ հանդիպելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը, այսօր նախախաղային մարզմանը մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում Անգլիայի առաջնության «Արսենալի» հետ հանդիպումը բաց թողած Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ ԲԿՄԱ-ի հետ խաղին չեն մասնակցի շվեդացի հարձակվողն ու Մայքլ Կերիկը:
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ժամը 23:45-ին:
