Սեւանի թերակղզուց մինչեւ թունել բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սեւանի թերակղզուց մինչեւ թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի եւ Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ - Ալագյազ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է: Բքի եւ մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթեւեկել Վարդենյաց լեռնանցքով: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: