Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Ալթունյանն այցելել է Արցախի դիրքապահ զորամաս

Պաշտոնական
moh2

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Արցախի նախարար Կարինե Աթայանի և պատվիրակության անդամների հետ երեկ այցելեց դիրքապահ  զորամաս: Հրամանատարն առողջպահության նախարարներին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ավելի է բարձրացել պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածությունն ու մարտունակությունը` զինվորներին բնութագրելով որպես քաջ տղաներ ու զինվորական գործի գիտակներ: Լևոն Ալթունյանը շրջեց զորանոցներում, ծանոթացավ Արցախի սահմանն անառիկ պահող զինվորների կենցաղային պայմաններին, զրուցեց  նրանց հետ: Բուժկետում նախարարը մասնագետների հետ քննարկեց բուժական, ինչպես նաև զինվորների շրջանում իրականացվող պստվաստումերի կազմակերպական հարցեր: Մասնագետները ներկայացրեցին, որ գրիպի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումների շնորհիվ զորամասում հիվանդացությունը կտրուկ նվազել է: Այնուհետև դիմելով զորամասի շարասյանը` Լևոն Ալթունյանն ասաց. «Մենք հպարտանում ենք ձեր հայրենանանվեր ծառայությունով և ձեր քաջությամբ: Հայաստանը մշտապես ձեր կողքին է և պատրաստ աջակցելու բոլոր ուղղություններով»: Նախարարը նշեց, որ իր ղեկավարած պատվիրակությունն Արցախում է գտնվում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն Արցախում տեղայնացնելու և ներդնելու նպատակով: «Լինելով Արցախում, չէի կարող չայցելել ձեզ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն և խաղաղ ծառայություն հայրենիքին»:   Լևոն Ալթունյանի ղեկավարած պատվիրակությունը զինվորներին ամանորյա նվերներ հանձնեց: