Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմուկում և Սարավան- «Զանգեր» հատվածում տեղում է ձյուն

Պաշտոնական
77229

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյացլեռնանցքում տեղ-տեղառկաէմերկասառույց:  Արարատի մարզում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա է մառախուղ:  Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան- «Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից: