Ծաղրանկարիչ Վահրադի «Գազարը» (տեսանյութ)
Գրաֆիկական ծաղրանկարների հեղինակը վանաձորցի Վահրադ Մելիքջանյան է: Նկարել սկսել է վաղ տարիքից, ինչպես ինքն է ասում՝ ինչ իրեն հիշում է: 23-ամյա Վահրադը ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը։ Իրեն առավել գրավում է գրաֆիկական ծաղրանկարչությունը։ Խոսուն կերպարներ ստանալու համար Վահրադը ուսումնասիրում է իր հերոսին, բացահայտում բնավորությունն ու գտնում աչքի ընկնող կողմը: Պարզվում է՝ այսօր շատերն են ուզում ծաղրանկարներ ունենալ. Վահրադի պատվիրատուները տարբեր նախասիրություններ ունեն, բայց ամենաքմահաճը աղջիկներն են: Վահրադը բացի նկարելուց, նաեւ նվագում է: Բաս կիթառահար է «Լոուսնելիուս» խմբում: Մի քանի օր առաջ խումբը մշակել եւ հանրության դատին է հանձնել Գեւորգ Հակոբյանի «Քելե լաո»-ն։ Այն արդեն հավանության է արժանացել խմբի երկրպագուների կողմից։ Վահրադը պատվերներ ընդունում է ֆեյսբուքյան «Գազար» էջում։ Ավելին՝ տեսանյութով