Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացում, որը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է պրեմիերայով (տեսանյութ)

Մշակույթ
lili-ev-armen-elbakyan

Ինչպես անենք, որ մեր երեխաներին կարողանանք կտրել համակարգիչներից, արտասահմանյան գունեղ և դինամիկ այսօր այդքան հասանելի մուլտֆիլմերից և բերենք թատրոն։ «Նման ներկայացումներով, ինչպիսին Լիլի Էլբակյանի բեմադրած «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլն է,- վստահ է Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ «Ինչպես ասում էր Ստանիսլավսկին, Եթե մեծեր համար բեմադրել պետք է լավ, ապա երեխաների համար պետք է շատ ավելի լավ բեմադրել։ Շատ համարձակ քայլ էր նման ներկայացում բեմադրելը, այն էլ ասեմ, որ Լիլին իմ հրավերով  չի այս թատրոնում բեմադրել, -ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։ - Սա տոնածառի ներկայացում չէ, սա արդեն խաղացանկային ներկայացում է, և  այս ներկայացումը ոչ թե ավարտվում,այլ սկսվում է պրեմիերայով»։ Սունդուկյանցիները այսօր ամփոփեցին 2017-ը և խոսեցին գալիք տարվա ծրագրերից։ Աշխատելու են ոչ թե քանակի այլ որակի վրա։ Եթե տարվա մեջ չորս պրեմիերա ունենան, կհամարեն, որ Փորձելու են տարբեր երկրների ռեժիսորների և դերասանների հետ համագործակցել։ Կբեմադրեն «Հարսնացուն հյուսիսից», նվիրված Վարդան Աճեմյանին ու  Առնո Բաբաջանյանին, նաև «Սասնա ծռեր», «Ռուստամ և Զոհրաբ»։ Թատրոնի համար մեկ խնդիրն ու տարվա նվերը կլինի փոքր բեմը։ Արմեն էլբակյանի խոսքով, այսօր միայն լավ ներկայացումներ բեմադրելը քիչ է։ Բարձր կարգի մասնագետների կարիք ունեն, տեխնիկների, որոնք  կտիրապետեն 21-րդ դարի տեխնիկային։ «Սա խնդիր է և միգուցե կարիք կա մեր համալսարաններում կադրեր աճեցնել» ասաց նա։ -Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա,անցյալում մինչ գրիչը ձեռքը վերցնելը մեր լուրջ արվեստագետները 7-8 անգամ նայում էին ներկայացումը, հետո միայն քննադատական հոդված գրում»։