Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Պաշտոնական
selim

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի,  Արտաշավանի, Թալինի,  Արագածի, Աշոցքի,  Եղվարդի, Հրազդանի,  Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն