Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այստեղ էլ կարող եք օգտվել բիթքոինից, ստեղծել նոր աշխատատեղեր. Նիք Սպանոս

Քաղաքականություն
bitcoin

Մեկ բիթքոինի արժեքն այսօր 11.337 դոլար է։ Այս վիրտուալ գումարի միջոցով ամբողջ աշխարհում առք ու վաճառք են կատարում, գնում են բնակարաններ, մեքենաներ և այլն։ Աշխարհում ամենաշատ տարածում ունեցող թվային արժույթը՝ բիթքոինը Հայաստանում ևս սկսում է տարածվել: Այսօր բիթքոինի նորարարության հեռանկարներն էր ներկայացնում Հայաստան ժամանած բիթքոինի միջազգային ճանաչված փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը։ Նիք Սպանոսը 2013-ին Նյու Յորքում հիմնել է Բիթքոին կենտրոնը` որպես առաջին ֆիզիկական բիթքոինի փոխանակման հաստատություն։ Նա  առաջարկում է ընդունել կրիպտոարժույթը և կիրառել բլոքչեյնը՝ դառնալու տարածաշրջանային և միջազգային տեխնիկական կենտրոն: «Մենք այսօր եկել ենք այստեղ, ինչպես անում ենք շատ երկներում, որպեսզի ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում բլոքչեյնը և կրիպտոարժույթը, և ինչպես զարգացող երկրների գիտնականները, այստեղ էլ կարող են օգտվել այդ արժույթից, ստեղծել նոր աշխատատեղեր»,- ասում է Նիք Սպանոսը։ Բիթքոինի բումը տեղի ունեցավ 2017 թվականին, երբ այդ թվային գումարի արժեքը կտրուկ բարձրացավ։ Հարցին, թե ինչպես է վերահսկվում նրա արժեքը, քանի որ այն չափազանց անկայուն արժույթ է և չի վերահսկվում. Չկա կենտրոնական բանկ, ֆինանսների նախարարություն և այլն։ «Մենք պետք է հասկանանք, որ պահանջարկը ծնում է առաջարկ և արժեքը սահմանվում է պահանջարկից։ Բիթքոինի արժեքի երաշխիքներից է նրա սահմանափակ լինելը։ Ոսկու նման, քանի որ ոսկին ևս թանկարժեք է, քանի որ սահմանափակ է։ Բացի այդ, կա բլոքչեյնը, որտեղ գրանցվում են աշխարհի բոլոր գործարքները, որոնք կատարվում են բիթքոինով և սա վստահության երաշխիք է»,- նշում է Նիք Սպանոսը։ Facebook-ի նախկին գիտաշխատող, Zap.org-ի առաջատար գիտնական Համդան Ազարը նաև այլ օրինակներ է բերում։ Թղթադրամի դեպքում,  էլ կայուն արժեքի մասին պետք չէ խոսել. «Ես ունեմ քսան հազար վենեսուլեական բոլիվար։ Տաս տարի առաջ ես սրանցով կարող էի բնակարան գնել, իսկ հիմա  հազիվ կարողանամ մի տետր առնել» Հետաքրքրական է, որ բիթքոինի համահիմնադիրներից  Էմիլ Օլդենբուրգը, վերջերս վաճառել է իր բոլոր բիթքոինները՝ նշելով, որ այս թվային արժույթի հետ կապված հեռանկար չի տեսնում: Շատ ֆինանսիստներ ևս կարծում են, որ բիթքոինը ֆինանսական փուչիկ է, որը մի օր պայթելու է։