Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Պաշտոնական
exanak

Հանրապետության տարածքում`

Հունվարի 25-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 25-ի ցերեկը, 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           8.80C (1987 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -23.10C (1991 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          -5.90C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: