Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջիբլարթար Մասթերս. Լեւոն Արոնյանն այսօր գրոսմայստերական ոչ-ոքի արեց

Սպորտ
a1aronyan-30.01.

Ջիբլարթարում շարունակվող շախմատի Մասթերս մրցաշարում այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները:   Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը մինչ այդ երկու անընդմեջ հաղթանակ էր տարել, սեւերով մրցեց ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ: Այս անգամ նա խաղաղաբար էր տրամադրված եւ արդեն 18-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի կնքեց մրցակցի հետ:   Լեւոն Արոնյանը վաստակելով 6 միավոր, շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատար Հիկարու Նակամուրային, որն այսօր ոչ-ոքի է խաղացել չինացի Վան Հաոյի հետ:   Վաղը տեղի կունենա նախավերջին 9-րդ տուրը, իսկ փետրվարի 1-ին կկայանա վերջին՝ 10-րդ տուրը: Պայքարը գլխավոր մրցանակի համար գնալով սրվում է, քանի որ այս պահին յոթ շախմատիստներ ունեն 6-ական, իսկ 14-ը՝ 5,5-ական միավոր: