Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցուցակը խտրական է, կարող է նոր իրավիճակ ստեղծվել աշխարհում». Արամ Սարգսյան (տեսանյութ)

Հասարակություն
Untitled3

Ընտրությունների նախօրեին, Թրամփը «Կրեմլյան զեկույց»- ը հրապարակելով, հայտարարում է, որ նպատակահարմար չէ նոր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Այս կարծիքն արտահայտեց այսօր տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ մամլո ասուլիսին։  «Այս ցուցակը կարող է որոշակի անհանգստություններ պատճառել, սակայն սա նվեր է Պուտինին։ Նրա ռեյտինգը ավելի կբարձրանա։ Ռուսաստանը սանկցիաների պայմաններում կարողացավ ապացուցել, որ կենսունակ է և ոչ միայն ռազմական ոլորտում։ Չնայած Ռուսաստանը ստիպված եղավ ավելացնել ռազմական ծխախսերը, սակայն տեսնում են, որ զենքի առևտուրը մեծ շահույթներ է բերում նրան։ Այդ թվում զենք վաճառելով թե՛ մեզ, թե՛ Ադրբեջանին»,-ասում է  տնտեսագետը։ Հիշեցնենք, որ  ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան զեկույցը»։ Այստեղ ներառված է 210 անուն։ Ցուցակում հայտնվածներից 114-ը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ են, իսկ 96-ը՝ գործարարներ։ Գործարարների թվում է նաև «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ սրանք այն մարդիկ են, ովքեր մտերիմ են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նշում է, որ այս ցուցակը խտրական է և ծառայում է ԱՄՆ շահերին։ «Ինչո՞ւ Չուվայսը չկա, քանի որ Ամերիկայի մարդն է։ Այսինքն նրանք չեն անում ինչ անհրաժեշտ է և կա, այլ ամեն բան քաղաքական է։ Հիմա  եթե Ռուսաստանը և Չինաստանը անհամեմատ սերտաճեն և միասնական քաղաքականություն վարեն, այստեղ կարող է նոր իրավիճակ ստեղծվել աշխարհում»,- ասում է Արամ Սարգսյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով ԱՄՆ –ը նպաստեց, որ Ռուսաստանը զարգացնի ներքին արդյունաբերությունը։ «Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները նպաստեցին Ռուսաստանի զարգացմանը և նրանք ստիպված եղան անդրադառնալ սեփական արտադրությանը, ապա Հայստանանին էլ է նման բան պետք, որ խթանեն ներքին արտադրությունը»,- ասում է Արամ Սարգսյանը։ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին անդրադարձ կատարելով՝ նշում է. «Հայաստանը կղզի է էս պահին։ Հայաստանից կապիտալի արտահոսքը շատ լուրջ է։ Հայաստանի կապիտալի ձևավորումը ունի օլիգարխիկ հիմքեր։ Դա ռիսկային է»։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ մենք հիմա չունենք ներդրումների հոսք։ «Օլիգարխները վերցրել են կարևոր ոլորտները՝ հանքարդյունաբերությունը ,գազը, տրասպորտը, էներգիան»,- նշում է նա։  Թանկացումների մասով ավելացնում է, որ այս ամբողջը համագործակցության արդյունք է. «Սա խոսում է այն մասին, որ ՏՄՊՊՀ-ն ոչ թե սպառողի շահերն է պաշտպանում, այլ նրան, ով սպառողին կողոպտում է։ Հետևանքը ոչ թե այն է, որ մարդիկ բողոքում փողոց դուրս գալով, այլ ճամպրուկը հավաքում հեռանում են։ Այսինքն մենք բանկրոտ երկիր ենք, եթե մեզ համեմատում են Վրաստանի և ադրբեջանի հետ, թող համեմատեն մարդկային ռեսուրսները, հատկապես Ադրբեջանինը, որի մարդկային ռեսուրսը մի քանի անգամ մեզանից շատ է»,- եզրափակում է Արամ Սարգսյանը։