Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր նախագահին ասում ենք՝ ասում ա իմ ձեռիցն ի՞նչ ա գալիս, գնացեք ոնց ուզում եք՝ ապրեք» (տեսանյութ)

Մարզեր
Untitled1

Ալավերդու տարածաշրջանի Թումանյան համայնքում կառուցված այս շենքը նախկինում ծառայել է որպես հանրակացարան։ Շենքը թեև պատկանում է անհատ սեփականատիրոջ, սակայն այստեղ 30 տարի է ապրում են  ընտանիքներ, որոնք ահուդողով սպասում են, որ մի օր էլ այս կացարանից կզրկվեն։ Կիսավեր այս կառույցում չկան տարրական կենցաղային պայմաններ։ Շենքը ավերակներ է հիշեցնում, խոնավ է, քանի որ կիսախարխուլ տանիքը մեղմ ասած՝ կաթում է։ Շենքում ծվարած 3 ընտանիքներում երեխաներ կան, որոնք խոնավությունից հաճախ են հիվանդանում։ Բնակիչները բազմիցս են խնդրել պատկան մարմիններին՝ վերանորոգել շենքը, սակայն առ այսօր պատասխան չեն ստացել։ Իսկ սեփական միջոցներով նորոգելու հնարավորություն չկա, քանի որ ոչ մեկը աշխատանք չունի։ Գոյատևում են ժամանակավոր աշխատանքից ստացած գումարներով։ Մանրամասները՝ «Անյկուն+3» ՀԸ տեսանյութում