A
A
Հրդեհ Գյումրիում՝ այրվել է շոգեբաղնիք
Փետրվարի 4-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի վերջնամասում գտնվող շոգեբաղնիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Native ads by Caramel Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 9/7 հասցեում գտնվող փայտաշեն շոգեբաղնիքում: Native ads by Caramel Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:50-ին: Այրվել են նախամուտքի առաստաղը (մոտ 6 քմ), շոգեսենյակի առաստաղը (մոտ 6 քմ) և պատը (մոտ 2 քմ). ջերմահարվել՝ նախամուտքի պատը և առաստաղը (մոտ 10 քմ): ՀՀ ԱԻՆ