Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ.Դեպի Արցախ տանող ճանապարհին արկեր են հայտնաբերվել

Պաշտոնական
ark

Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից տարածքում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտանաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական: Դեպքի վայրում հերթապահություն են իրականցնում ոստիկանության աշխատակիցները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: