Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կործանված ինքնաթիռի անձնակազմի 2-րդ օդաչուն հայ էր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
aviavtar

Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաղորդում են, որ Օրսկ քաղաք ուղևորվող «Սարատովյան ավիուղիներ» ընկերության Ан-148 ինքնաթիռը կործանվել է: Օդանավում գտնվել է 71 մարդ, որից 65-ն ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամ: ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ազգային Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել, որ ինքնաթիռի անձնակազմի 2-րդ օդաչուն հայ է: ՀՀ ԱԻՆ Ինքնաթիռում գտնվող 71 մարդուց՝ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, ոչ ոք ողջ չի մնացել: Ինքնաթիռը պետք է իրականացներ Մոսկվա-Օրսկ չվերթը: Աղետի վայրում բազմաթիվ նամակներ ու ծրարներ են թափված: Այժմ օդանավակայանում օպերատիվ շտաբ է ստեղծված, որն իրականացնում է փրկարարական աշխատանքներն ու զոհերի հարազատների հետ կապ հաստատելու միջոցառումները: Պտտվող այն վարկածը, որ ինքնաթիռը բախվել է փոստային ուղղաթիռին հերքվել է, քանի որ դեպքի վայրում ուղղաթիռի բեկորներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։ Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը.  Վալերի Գուբանով՝ անձնակազմի հրամանատար Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի Օլեգ Սերգեև՝ տեխնիկ Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ Կար նաև հայ ուղևոր՝ Վարսիկ Սևոյան:  Աղետն ուղիղ եթերում լուսաբանում են մի շարք լրատվամիջոցներ: Դիտեք ստորև