A
A
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին մեկնում է Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին և հանդիսավոր արարողություններին: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունն էլ փետրվարի 22-ից 23-ը Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին: