Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Պետհիմնարկի ստեղծում, արտաքին պարտքի ավելացում. Կառավարության նիստը (տեսանյութ)

Քաղաքականություն
Karavarutyan-nist2

Փետրվարի 22-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող: Գործադիրը՝ Փոփոխություն կառաջարկի քրեական դատավարության օրենսգրքում, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և այլ օրենքներում: Կսահմանի օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը: Փոփոխություններ կանի կառավարության՝ տարբեր տարիներին ընդունված մի շարք որոշումներում: Հավանություն կտա Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը: Կսահմանի ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը: Կստեղծի բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ կտրամադրի: Հարկային արտոնություն կտա «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնին»: Համաձայնություն կտա Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Հավանություն կտա Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: Կարեն Ղահրամանյանին կազատի Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Հավանություն կտա Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման ռազմավարությանը: Գումար կտրամադրի Գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամին: