Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գծում

Պաշտոնական
board-1

Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն