A
A
Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է այսօր: Հասմիկ Պողոսյանը մշակույթի և երիտասարդության հարցերի, մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականից մինչև 2016-ի սեպտեմբեր: