A
A
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամն ազատ է արձակվել
Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղավոր ճանաչված եւ 1 տարվա ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը: Արմեն Միքայելյանին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշել էր կալանքի տակ վերցնել հենց դատավճռի հրապարակումից անմիջապես հետո: Արմեն Միքայելյանը բազմիցս նշել էր, որ զենքը իր մոտ հայտնվել է ոստիկանական մեքենայի մեջ եւ այս ամենը կապված է միայն իր՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ լինելու հետ: