Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կրկին փոխում է սեփական դաշտը

Քաղաքականություն
sport-xaxacank

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, փետրվարի 28-ին կայանալիք «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումը կմեկնարկի ժամը 14:00-ին՝ «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում: Մարտի 1-ին նշանակված «Արարատ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա «Բանանց-2» մարզադաշտում, ժամը 14:00-ին: Իսկ թե ինչի հետ են կապված այս փոփոխությունները, ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը չի մանրամասնում: Հավելենք, որ «Փյունիկն» իր խաղերը սովորաբար անցկացնում է «Հանրապետական», իսկ «Արարատը»՝ «Նաիրի» մարզադաշտում: