Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը՝ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական
karen-karapetyan2

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է  հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ  Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավով տեղակացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:  Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմներ, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ են դաստիարակվել: Նրա  հանրահայտ՝ «Հին օրերի երգ»-ը, «Մեր մանկության տանգո»-ն հայ կինոարվեստի լավագույն գործերից են և արդիական են ցանկացած ժամանակահատվածում:  ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև հայ կինոարվեստի բոլոր երկրպագուներին»: