Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են «Տարվա լավագույն դատավոր»-ները

Պաշտոնական
24969

Մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկվել էր նաև «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգում հաղթող ճանաչված դատավորների մրցանակների հանձնումը: Այս տարի ժողովի ընթացքում մրցանակներ են հանձնվել թվով տասը դատավորի: Այդ նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2018 թվականի  փետրվարի 22 թիվ 15Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, ներկայացրել է իր եզրակացությունը: Այսպիսով, 2017 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝ Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը: Քրեական գործեր քննող դատավորներից՝ Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր  Ռոբերտ Պապոյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը: Վարչական դատարանից լավագույնն է ճանաչվել դատավոր Մերի Համբարձումյանը:   ՀՀ  ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ  ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ