Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասնագոմի տանիքը փլուզվել է. ներսում կա քաղաքացի. լրացված

Պաշտոնական
pluzum1

Մարտի 4-ին, ժամը 12:32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում անասնագոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան բակում ամբողջությամբ փլուզվել է անասնագոմի տանիքը՝ 20 քմ, ինչի հետևանքով սեփականատեր` 1955 թ. ծնված Լ. Դ.-ը ներսում արգելափակվել է: Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Դ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար: