A
A
Արդյոք տերը կգտնվի՞

Արդեն երկրորդ ամիսն է, առանց համարանիշի, պաշտպանական քողարկմամբ (կամուֆլյաժ) ավտոմեքենան կայանված է Վարդանանց – Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ:
Կայանված մեքենայի հարևանությամբ գտնվող կրպակների տերերն ու հարակից տների բնակիչները տեղյակ չեն, թե ում է պատկանում ավտոմեքենան, ստույգ երբ է բերվել և ինչ նպատակով:
Սպասում ենք պատկան մարմինների արձագանքին։