Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 մլն դրամ շրջանառություն ունեցող հիվանդանոցները 50 տոկոսով կսուբսիդավորվեն

Պաշտոնական
hospital-hallway-1024x682

2018 թ. ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևան քաղաքի 100 մլն ՀՀ դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50 տոկոս,    Երևանի քաղաքի 100 մլն ՀՀ դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին`  70 տոկոս, սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին` 100 տոկոս: