Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է ՀԱՊԿ անդամ երկրների համար»: Շարմազանովը՝ Մակարովին

Պաշտոնական
29244541_1597277546974953_4134662585184157696_n

«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է ՀԱՊԿ անդամ երկրների համար». Էդուարդ Շարմազանովը՝ Վյաչեսլավ Մակարովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահական ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության մասնակցությանն ու ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարեւոր է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ընտրական գործընթացները կրեն բացառապես ժողովրդավարական բնույթ: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: