A
A
Հենրիխ Մխիթարյանը ներկա է «Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպմանը (տեսանյութ)
Այս պահին ընթանում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը:
«Փյունիկի» մարզաբազայում ընթացող հանդիպմանը հետևում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նա ժամանել է Երևան և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին նախապատրաստվելու մարտի 24-ին և 27-ին կայանալիք Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:
լուսանկարները՝ vivaronews.am-ի եւ news.am-ի
