Հույս ունեն, որ այս տարի պոեզիան քամուն չեն տա

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հարակից տարածքի ծառերը բանաստեղծական են դարձել. պոեզիայի միջազգային օրվա առթիվ ամեն տարի գրադարանը պոեզիայի ծառզարդարում է կազմակերպում: Անցորդները բացիկների վրա իրենց սիրելի թողերն են գրում ու կախում ծառերի ճյուղերից:
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի սոցիալական ցանցերի պատասխանատու Նարինե Գիժլարյանը հիշում է անցած տարվա միջոցառումը.
«Անցած տարի շատ ուժեղ քամի էր, և ծառից տերևները պոկվեցին, պոեզիան քամուն տվինք, պոեզիան քամու թևերով տարածվեց քաղաքով մեկ, հույս ունենք այս տարի այդպես չի լինի»:
Նրա խոսքով միջոցառմանը մասնակիցների պակաս չի լինում.
«Հաճույքով գալիս են, գրում են ռուսերեն, անգլերեն և հայերեն բանաստեղծություններ, նաև ժամանակակից պոեզիայից են մեջբերում անում, շատ հաճելի արարողություն է»:
Պոեզիայի միջազգային օրը նշվում է 1999 թվականից: Բանաստեղծական ծառզարդարումը կշարունակվի ողջ օրվա ընթացքում։