Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանացիները դժգոհ են ֆուտբոլի հավաքականի նոր մարզաշապիկից

Սպորտ
sport-germania-1-1

Գերմանացի ֆուտբոլասերների շրջանում գնալով ավելանում է դժգոհությունը,  կապված 2018 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի նոր մարզաշապիկի հետ: Ինչպես տեղեկացնում է BILD-ը, նրանց հատկապես դուրս չի եկել մարզաշապիկների համարները եւ ֆուտբոլիստների անվանումները: Լրատվամիջոցի կողմից անցկացված թեսթի արդյունքում, երկրպագուները շփոթել են 1 եւ 7 թվերը, ինչպես նաեւ մի քանի տարերը: Մասնավորապես՝ Յուլիան Դրակսլերի ազգանունը ֆուտբոլասերները արտասանել են մոտ 20 տարբերակով: «Նման թվերը եւ տառերը շատ ավելի ընթեռնելի են հեռվից: Դիզայնը շատ հասարակ է: Այդ հարցը լիովին համաձայնեցված է ՖԻՖԱ-ի հետ եւ աշխարհի առաջնությունում նման տառատեսակներ եւ թվեր կօգտագործեն բոլոր այն հավաքականները, որոնք հանդես են գալու «Ադիդաս» մարկայի մարզաշապիկներով», - պարզաբանել է այդ ընկերության գերմանական մասնաճյուղի ներկայացուցիչ Օլիվեր Բրյուգեն: Հավելենք, որ ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնությանը մասնակցող 32 հավաքականներից 12-ը կրումեն «Ադիդասի» կողմից պատրաստված մարզաշապիկներ: