A
A
Բասկետբոլ. «Արցախը» հաղթեց «Ուրարտուին» եւ մտավ եզրափակիչ (տեսանյութ)
Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Ստեփանակերտի «Արցախն» այսօր իր հարկի տակ ընդունեց կանոնավոր առաջնության հաղթող Երեւանի «Ուրարտուին»: Թիմերի առաջին մրցավեճում 76:70 հաշվով հաղթանակ էին տարել արցախցի բասկետբոլիստները: Եզրափակիչ մտնելու համար նրանց հարկավոր էր հաղթանակ տանել, քանի որ փլեյ-օֆֆում գործում են երկու հաղթանակների համակարգ: Անչափ լարված ու դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց «Արցախի» նվազագույն առավելությամբ՝ 90:88: Այդպիսով, արցախցի բասկետբոլիստներն առաջինը մտան եզրափակիչ, որտեղ կհանդիպեն ՖԻՄԱ - «Արթիկ» զույգի հաղթողի հետ: