Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնաբուխ հանրահավաք Կեմերովոյում՝ իշխանությունների հրաժարականի պահանջով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2018-03-27_04-13-04

ՌԴ Կեմերովո քաղաքի վարչության շենքի մոտ մի քանի հազար մարդ պահանջում են մարզպես Տուլեևի հրաժարականը, ինչպես  նաև՝ զոհվածների իրական, ինչպես իրենք են համարում, թվի հրապարակումը: Համացանցում տարածվում են չհաստատված տեղեկություններ Կեմերովոյի Առևտրի կենտրոնում հարյուրավոր զոհվածների մասին: Մարդիկ հղում են կատարում ծանոթներին, ընկերուհիներին, ազգականներին, ովքեր իբր տեսել են մարմինները կամ առնչություն ունեն դրանց տեղափոխման հետ:   Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինների լրացուցիչ ուժերը ժամանել են Կեմերովոյի կենտրոնում գտնվող հրապարակը, որտեղ տեղի է ունենում ինքնաբուխ հանրահավաք: Ինտերֆաքսի թղթակիցը հայտնում է, որ հրապարակին են մոտեցել հատուկ ջոկատայինների վեց ավտոմեքենա, հինգ շտապ օգնության մեքենաներ: Չհամաձայնեցված հանրահավաքը շարունակվում է Կեմերովոյի կենտրոնում գտնվող Սովետների հրապարակում վաղ առավոտվանից: Մասնակիցները պահանջում են նահանգապետ Տուլեևի հրաժարականն ու «Զիմնայա վիշնյա» ԱԿ-ում հրդեհի զոհերի իրական թվի հրապարակում: Բնակիչները սուլոցներով են հանդիպել 64 զոհերի մասին հրապարակված թիվը:  Vsё42.ru-ն հայտնում է, որ Սովետների հրապարակում հավաքվածների թիվը գերազանցում է 4 հազար մարդ: Իրենք ջարդել են մետաղյա արգելափակումները, որոնք երեկ տեղադրել են ոստիկանները՝ ստանալով տեղեկություններ պատրաստվող ակցիայի մասին: Ռուսաստանի նախագահ Պուտինը ժամանեց այն քաղաքը, որտեղ սկսում են անհանգստություններ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո: Գործակալությունները առավոտյան համատեղ հայտնեցին Պուտինի ժանանելու մասին: Ամփոփագրերի համաձայն, Պուտինը երեքշաբթի առավոտյան ժամանեց վառված «Զիմնյայա վիշնյա» ԱԿ-ին և ծաղիկներ խոնարհեց ի հիշատակ զոհվածների: Այնուհետը, հայտնում է Ինտերֆաքսը, Պուտինը հանդես եկավ հրդեհի հետևանքների վերացմանը նվիրված խորհրդատվության ժամանակ և տեղի ունեցածի պատճառների թվում անվանեց հանցավոր անփութությունն ու աչքաթողությունը: «Ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ, չէ որ դրանք մարտական գործողություններ չեն, հորում անսպասելի մետանի բացթողում չէ: Մարդիկ եկել են հանգստանալու, երեխաները: Իսկ մենք խոսում ենք ժողովրդագրության մասին և այսքան մարդ ենք կորցնում, ի՞նչ պատճառներով: Նա ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին ու մտերիմներին՝ սկսելով խորհրդակցությունը լռության րոպեից:     https://youtu.be/vIpORZem0mo