Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում

Պաշտոնական
a49d1237b57866c5f9dc7aeaf59bf74d

Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան: Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:06: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: