Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ դեսպան

Պաշտոնական
767jj9h63

Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սմբատյանն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: ՀՀ Նախագահը ստորագրել է նաև հրամանագիր Արմեն Մելքոնյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:  Արմեն Սմբատյանը 2002-2010 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնը: