ՀՀ-ն Ֆրանսիայում նոր դեսպան ունի
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Հասմիկ Տոլմաջյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ) նշանակելու մասին:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հասմիկ Տոլմաջյան
(կենսագրական տվյալներ)
Ծննդյան տարեթիվ և վայր
Ծնվել է 1974թ. մարտի 10-ին, Երևանում
Կրթություն
1981 – 1991 Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոց
1991 – 1996 Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի միջազգային
հարաբերությունների բաժին
1996 – 1997 Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան
1997-1999 Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտ
Աշխտանքային գործունեություն
1995 – 1996 ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչություն, ռեֆերենտ, այնուհետև՝ կցորդ
2000 -2004 Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, կցորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղար
2004 – 2008 ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երկրորդ, այնուհետև՝ առաջին
քարտուղար
2008 - 2014 ՀՀ Արտաքին գործերի նախարարի օգնական
2014 օգոստոսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և
լիազոր նախարար
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
Դիվանագիտական աստիճան
ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ
դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան (2016թ. մարտի 1):
Պետական պարգևներ
ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ (2014)
Ֆրանսիայի Արժանիքի ազգային շքանշան (2016)
Օտար լեզուների իմացությունը
Ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ