Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լեւոն Արոնյանը նահանջել է յոթ հորիզոնականով

Սպորտ
a1fide-1

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում ապրիլի 1-ի դրությամբ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Անցած ամսվա համեմատ մեր շախմատիստը նահանջել է յոթ հորիզոնականով: Այժմ նար ընթացիկ վարկանիշը կազմում է 2767 միավոր:   Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (61-րդ տեղ, 2680), Հրանտ Մելքումյանը (75-րդ, 2669) եւ Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667):   Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814) եւ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2804):   Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2410), Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդ (2403):