A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին տուրում
Գերմանիայում մեկնարկած GRENKE Chess Classic շախմատի մրցաշարի առաջին տուրում մեր գորսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց գերմանացի Գեորգ Մայերի հետ: Սպիտակները 42-րդ քայլից հետո ոչ-ոքի առաջարկեցին, չնայած մեկ զինվոր ավելին ունեին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց առաջին կես միավորն այդ մրցաշարում: Վաղը նախատեսված 2-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիշի հետ, որը նույնպես ոչ-ոքի է խաղացել առաջին տուրում: