Թբիլիսյան տատամին առայժմ բախտաբեր չէ Հայաստանի ձյուդոյիստների համար
Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Գրան-պրիի մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի ձյուդոյիստներին դարձյալ չհաջողվեց մեդալ նվաճել: 73 կգ քաշային կարգում Արսեն Ղազարյանն առաջին մրցամարտում զիջեց վրացի Լաշա Շավդատուաշվիլիին եւ դուրս մնաց պայքարից: Նույն քաշում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանն առաջին փուլում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Զվիադ Կապանաձեին, սակայն երկրորդում պարտվեց ռուսաստանցի Գեորգի Շմակովին եւ նույնպես մասնակցից վերածվեց հանդիսականի: 81 կգ քաշային կարգում մեր ձյուդոյիստ Վարդան Խաչատրյանն առաջին իսկ մարտում մաքուր պարտվեց վրացի Կոբա Մչեդլիշվիլուն եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները: Վաղը հանդես կգա միայն 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը, որը մեկնարկային մարտում ուժերը կչափի իրանցի Վահիդ Նուրիի հետ: https://www.youtube.com/watch?time_continue=3&v=dLWH0g5ZP7w https://www.youtube.com/watch?time_continue=1&v=uGCBbsUR6_Y