Էնտոնի Ջոշուան նվաճեց 4-րդ չեմպիոնական գոտին (տեսանյութ)
Բրիտանացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էնտոնի Ջոշուան հաղթեց նորզելանդացի Ջոզեֆ Փարքերին եւ նվաճեց չորրորդ չեմպիոնական գոտին: Այժմ նա հանդիսանում է WBA, IBF, IBO եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն:
Մրցամարտը կայացել է Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտում եւ շարունակվել մինչեւ վերջին՝ 12-րդ ռաունդը: Էնտոնի Ջոշուան հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 119:109, 118:110, 118:110:
Բրիտանացի բռնցքամարտիկը տոնեց իր 21-րդ անընդմեջ հաղթանակը, ընդ որում առաջին անգամ միավորներով: Ջոզեֆ Փարքերը, որը հաղթել էր նախորդ 24 մենամարտերում, կրեց իր առաջին պարտությունը ռինգում:
Մրցամարտից հետո Էնտոնի Ջոշուան հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանդիպել ամերիկացի Դեոնտեյ Ուայլդերի հետ, ում պատկանում է WBC-ի չեմպիոնական գոտին. «Ուայլդեր, արի հանդիպենք: Երբ եւ որտեղ ցանկանում ես: Համոզեք նրան մտնել ռինգ, եւ ես նրան կփռեմ», - ասել է չեմպիոնական երրորդ գոտին նվաճած բրիտանացի բռնցքամարտիկը:
Նշենք, որ Դեոնտեյ Ուայլդերը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 40 հաղթանակ, այդ թվում 39-ը՝ նոկաուտով: