A
A
Ուղիղ. «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան». պայքար չեմպիոնության համար (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի 3-րդ տեղում գտնվող Կապանի «Գանձասար-Կապանին»:
Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Նշենք, որ «Գանձասար-Կապանն» այսօր իր առաջին հանդիպումն է անցկացնում նորանշանակ գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ:
«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» խաղը կմեկնարկի ժամը 15:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում:
